Դատարանը որոշել է դռնփակ անցկացնել Վարդան Պետրոսյանի դատավարությունը. փաստաբանը դա ապօրինություն է որակում


19:16 , 13 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում:

Դերասանի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում սա բացահայտ օրենքի խախտում համարեց:

«Քրեական դատավարությունը սահմանում է այն դեպքերը, որոնց ժամանակ քրեական գործը կարող է քննվել դռնփակ: Ինչու՞ է օրենքը հստակ սահմանում այդ դեպքերը, որովհետև դա մարդու բացառիկ իրավունքն է՝ իր գործը դռնբաց քննելու: Իսկ այդ դեպքերը սահմանվում են, որպեսզի զերծ պահեն դատավորների, պետական մարմինների կողմից չարաշահումներ թույլ տալը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ