Քննիչներն այցելել են ծեծի ենթարկված զինծառայողին. ՊՆ-ն առայժմ խուսափում է դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններից


19:09 , 13 հունվար, 2014

Pastinfo.am-ը գրում է.

ՂՀ N զորամասից ծանր վիճակում  Կենտրոնական  հոսպիտալ տեղափոխված զինծառայող Մհեր Խլղաթյանին այս պահին այցելել են ՊՆ քննչական ծառայության քննիչները: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ըստ մեր տեղեկությունների զինվորը ծեծի է ենթարկվել,  իսկ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը տեղեկացրել է, որ նրա մոտ նաեւ թոքաբորբ է հայտնաբերվել։ «Ընդհանուր զինվորի վիճակը ծանր է եղել, իսկ թոքաբորբը պարզվել է հենց հոսպիտալում», - «Փաստինֆո»-ին ասել է Ասատուրյանը։

ՊՆ քննչական ծառայությունը  չի շտապում տեղեկացնել, արդյո՞ք փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է, թե ոչ: