«Արսենալ»-ը շարունակում է բանակցել Դրաքսլերի տրանսֆերի հարցով


21:21 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

The Sun-ի փոխանցմամբ՝ Գելզենկիրխենի «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել Լոնդոնի «Արսենալ»-ի շարքերը:

«Զինագործներ»-ը շարունակում են բանակցել գերմանական ակումբի ղեկավարության հետ: Նրանք միաժամանակ ֆուտբոլիստի գործակալի հետ փորձում են համաձայնեցնել Դրաքսլերի անձնական պայմանագրի պայմանները:

Գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 30-40 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Դրաքսլերը «Շալկե»-ի կազմում մասնակցել է 24 հանդիպման ու խփել 5 գոլ: