19:01 , 13 հունվար, 2014Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Չինաստանի Շանհայ քաղաքում կարելի է համտեսել եղջերվի ընկերքով պատրաստվող ապուր, որը շատ առողջարար է համարվում հատկապես սեռական, երիկամների, մաշկի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այս ապուրի բաղադրության մեջ մտնում է սունկ, ծաղիկներ, հավի միս և իհարկե ընկերք, որը լինելով էլաստիկ, բավականին երկար է ծամվում:
Ընկերքը պարկ հիշեցնող օրգան է, որը հղիության ժամանակ պտուղը կպցնում են մոր արգանդին կաթնասուններից մեծամասնության մոտ: Ընկերքովով մոր օրգանիզմը արյուն է տալիս էմբրիոնին` այդ կերպով սնուցելով այն և թթվածին մատակարարելով աճող պտղին, ինչպես նաև օգնում է դուրս հանել կողմնակի արտադրությունները: Ընկերքը դուրս է գալիս մոր օրգանիզմից ծննդաբերության ժամանակ:

Ճապոնիայում, որտեղ էլ այս ապուրը ստացել է իր անվանումը, շատ են սիրում տառեխաձկան սեռական օրգաններից պատրաստվող այս ուտեստը: Դրանք իրենցից ներկայացնում են պարկեր, որոնք լցված են ձկան սերմնահեղուկով: Այդ օրգանները եփում են ջրում այնքան, մինչեվ այն չի վերածվում շիլայի, որը նման է կրեմի:
«Շիրակո» թարգմանաբար նշանակում է «սպիտակ երեխաներ»: Այս ուտեստը հիմնականում պատրաստում են ձմռանը և համարվում է, որ այն լավ է ազդում պոտենցիայի վրա, եթե այն ուտել որոշակի քանակությամբ: Որոշ արևելյան ռեստորաններ էլ պատրաստում են այս ուտռեստը պարզապես իրենց հաճախորդների զարմացնելու համար:

Այս ապուրն այդքան սարսափելի չէր լինի, եթե դրա գլխավոր բաղադրամասը` չղջիկը, գոնե լավ մաքրվեր մորթուց: Խաղաղօվկիանոսյան Պալաու կղզիներում ուտելու համար պիտանի կենդանիների դեֆիցիտ կա, ուստի տեղի բնակիչները չեն խորշում չղջիկ ուտելուց: Կղզիների վրա դրանց մի քանի տեսակներ են ապրում, որոնց մի մասը սնվում է միջատներով, իսկ մյուս մասը` մրգերով ու պտուղներով:
Պտուղներով սնվող չղջիկներին եփում են կոկոսի հյութի մեջ` համեմելով դարչինով ու այլ համեմունքներով: Որոշ ռեստորաններում հաճախորդը հնարավորություն ունի անգամ ընտրելու, թե ինչ սեռի չղջիկ է ուզում իր ապուրում տեսնել, ինչից հետո խեղջ էակին կենդանի-կենդանի գցում են եռացող լուծույթի մեջ: Շատ գուրմաններ, ովքեր համարձակություն են ունեցել փորձելու այս ուտեստը պնդում են, որ այն հիանալի համ ունի, պարզապես պետք է սովորել ուշադրություն չդարձնել ափսեիդ միջից քեզ նայող մորթիով մռութին:

Շատ ապուրներ կան, որոնք պատրաստվում են տարբեր կենդանիների սեռական օրգաններից, բայց այս մեկը ամենահազվագյուտն է դրանցից, ինչպ-ես նաև` ամենաթանկը, ինչը զարմանալու չէ, քանզի դրա պատրաստման համար պետք է առնվազն մեկ վագր սպանել, ինչն ինքնին հեշտ չէ, իսկ եթե հաշվի առնենք նաև, որ Չինաստանում գործում է օրենք, որը մահապատիժ է սահմանում վագրերի որս անելու համար, ապա հասկանալի է, թե ինչու է այս ապուրը ամենահազվագյուտ դելիկատեսներից մեկը համարվում աշխարհում:
Դարեր շարունակ այ ապուրը հանդիսանում էր ասիական խոհանոցիի ուրույն ուտեստներից մեկը (հավանաբար դրրա համար էլ Ասիայում համարյա ոչնչացվել է այս կենդանատեսակը), որովհետև ասիական ժողովուրդները համարում են, որ վագրի Առնանդամը վիագրայի ազդեցություն է ունենում:
Ապուրը պատրաստելու համար խեղճ վագրի չորացրած առնանդամը մեկ շաբաթ թրջում են ջրում, իսկ հետո մեկ օր շարունակ եփում են այն մարմանդ կրակի վրա` համեմունքների ու դեղերի, իսկ երբեմն էլ` վագրի ոսկորների հետ: Այս ապուրի մեկ բաժինն արժե 400 դոլար և չնայած նրան, որ վագերերին ամեն կերպ փոսրձում են պաշտպանել, դրանց մարմինների մասերը տարբեր կերպով հայտնվում են շուկայում: Սակայն եթե դուք այնուամենայնիվ փորձեք ճաշակել այս ուտեստը, կամ վագրի չորացած առնանդամ գնել սև շուկայից, ապա զգուշացեք, որովհետև շուկայում որպես այդպիսին մատուցվող ապրանքի մեծամասնությունն իրականում եղջերուների ու ցլերի ջլեր են:

Ցուցակի անկասկած ամենատարօրինակ ապուրներից մեկը այս վիետանամական խոհանոցի ավանդական այս ուտեստն է, որը ապուր կոչելներս էլ չի գալիս, որը պատրաստվում է թարմ արյունից (սովորաբար սագի), թռչունների աղիքներով, գետնանուշով ու խոտերով: Երրբ դրա բոլոր բաղադրամասերը պատրաստ են և խառնված, ապուրը սառեցնում են և այն վեր է ածվում ժելեանման զանգվածի և հենց այդպես էլ ուտում են: Վիետնամցիները հավատում են, որ այս ապուրը ուժ է տալիս ոչ միայն նրանց, ով այն ուտում է, այլև նրանց, ով այն պատրաստում է, սակայն այս ապուրից սկսեցին խուսափել, երբ Ասիայում սկսվեց թռչնագրիպի համաճարակ, սակայն շատ գուրմաններ շարունակում են ուտել այս ապուրը` չվախենալով և ոչ մի հիվանդությունից:

Հարավ-արևելյան Ասիայի որոշ տեղանքներում լայն տարածում ունի այս ապուրը, որը պատրաստում են սոխից, գազարից, մսային արգանակից և (իհարկե, ինչպե՞ս կարող էին ասիացիները խուսափել մի զզվելի բանից) ցլի առնանդամից և աճուկներից: Ապուրի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն աֆրոդիզիակի (կանանց գրգռիչ) ազդեցություն ունի: