21:30 , 13 հունվար, 2014Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել կինոարվեստի ամենանշանակալից իրադարձություններից մեկը՝ Ոսկե Գլոբուսը: Հյուրերի և մասնակիցների մեծամասնությունը կրկին դասվել են ամենանորաոճ աստղերի թվին՝ արժանանալով նորաձևության քննադատների հավանությանը: Սակայն աստղերից ոմանք, անկասկած, սխալ ընտրություն էին կատարել: Այս հոդվածում ներկայացված են մրցանակաբաշխության այն զգեստները, որոնք քննադատների կարծիքով վատագույնն էին:
Էդի Ֆալկո
Դերասանուհին Էդի Ֆալկոն «Ոսկե Գլոբուս»-ին հայտնվել է Lanvin նորաձևության տան զգեստով: Մարմնի գեղեցկությունը ընդգծելու փոխարեն՝ զգեստը լիովին աղավաղել էր այն և ընդգծել թերությունները: Դեկոլտեի հատվածում գտնվող մեծ բանտը վիզուալ մեծացրել էր դերասանուհու կուրծքը, իսկ զգեստի գույնը միախառնվել էր գորգի գույնի հետ:
Լինա Դանեմ
Լինա Դանեմը բավականին ռիսկային քայլ էր կատարել՝ ընտրելով Zac Posen նորաձևության տան վառ դեղին զգեստը: Քննադատների կարծիքով «ջրահարս» ուրվապատկերը համապատասխանում է միայն իդեալական համաչափ մարմին ունեցող կանանց, իսկ ահա դերասանուհու դեպքում այն անհաջող տեսք ուներ: Բաց դեկոլտեն չէր փակում Լինայի չափազանց գեր ձեռքերը, իսկ զգեստի կառուցվածքը նրա կեցվածքին կոպտություն էին հաղորդում:
Հայդեն Պանետիերի 
Հայդեն Պանետիերին ցածրահասակ դերասանուհի է, ով կարող է իրեն թույլ տալ կրել տարբեր երեկոյան զգեստներ: «Ոսկե Գլոբուս»-ին հայտնվելու համար նա նախապատվությունը տվել էր Tom Ford նորաձևության տան զգեստին: Այս զգեստն ինքն իրենով չէր գրավի քննադատների ուշադրությունը այլ միջոցառման դեպքում: Սակայն այլ աստղերի շքեղ զգեստների համեմատ, Հայդենի զգեստը չափազանց անշուք էր դիտվում: Բացի այդ, գույների համադրությունը վիզուալ թաքցրել էր դերասանուհու իրանը:
Թաիսսա Ֆարմիգա
Երիտասարդ Թաիսսա Ֆարմիգան դեռ նոր է սկսում իր վերելքը կինոարվեստում և առաջին քայլերն է կատարում կարմիր գորգի վրա: Երիտասարդ դերասանուհին նույնպես արժանացավ ոճաբանների քննադատությանը: Մրցանակաբաշխությանը նա հայտնվել էր Elie Saab նորաձևության տան զգեստով, որը քննադատները շատ լավ տարբերակ համարեցին ավարտական երեկույթի համար, բայց այն բացարձակ համապատասխան չէր «Ոսկե Գլոբուս»-իn:
Թեյլոր Շիլլինգ 
Ամերիկուհի Թեյլոր Շիլլինգը նույնպես չկարողացավ կարմիր գորգի վրա ապշեցնել բոլորին: Thakoon նորաձևության տան զմրուխտագույն զգեստը հիասքանչ գունային երանգ ուներ, բայց զգեստի կառուցվածքը, դեկոլտեի հատվածի ժանյակավոր գործվածքը չկարողացան կերպարանափոխել այն շքեղ երեկոյան զգեստի:

Հարկ է նշել նաև «Ոսկե Գլոբուս»-ի լավագույն կերպարի մասին: Քննադատներն իրենց նախապատվությունը տվել են Քեյթ Բլանշետին, ով իր ընտրությունը կանգնեցրել էր Armani Privé նորաձևության տան սքանչելի զգեստի վրա: Նա կերպարն ամբողջացրել էր Jimmy Choo կոշիկներով և Chopard ոսկերչությական տան զարդերով: Դերասանուհին մրցանակ ստացավ «Ժասմին» ֆիլմում կանացի լավագույն դրամատիկ դերակատարման համար:
