Կորցրած ձեռքը 47 տարի անց պետք եկավ Վիետնամական պատերազմի վետերանին (Photo)


18:00 , 13 հունվար, 2014

1

Վիետնամական պատերազմի վետերանին վերադարձրել են իր աջ ձեռքը, որն ամպուտացրել էին մոտ կես դար առաջ: Դա հնարավոր դարձավ շնորհիվ այն բժշկի, ով պատերազմի տարիներին ամպուտացրել էր վետերանի ձեռքը: 1966 թվականին ԱՄՆ ռազմական հոսպիտալներից մեկում հայտնվեց Վիետկոնգի գերի զինվոր, ում աջ ձեռքում գանգրենա էր սկսվել` հրազենային վնասվածքից հետո: Ամպուտացումից հետո բժիշկ Սեմ Ակսելրադը ձեռքը մոտ կես դար պահպանեց:

  Vietnam Missing Arm

«Ձեռքի վրայից հանել էին բոլոր հյուսվածքները, մետաղական լարով ոսկորները միացրել էին իրար և հանձնել ինձ: 6 ամիս անց ես պատրաստվում էի լքել Վիետնամը, բայց որոշեցի պահպանել ձեռքը, որը մինչ այդ գտնվում էր իմ ճամպրուկում»,-պատմում է ռազմական բժիշկը:

2

Շատ տարիներ անց Սեմը նորից գնաց Վիետնամ և լրագրողների միջոցով պատմեց իր պատմությունը և այն մասին, որ նա մինչ օրս էլ պահպանում է այդ ձեռքը: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ Նգուայենը (հենց այդպես էր վիետնամցի զինվորի անունը) դեռ ողջ է, և Սեմը անպայման որոշեց վերադարձնել այն: Բարեբախտաբար, Վիետնամում ու ԱՄՆ-ում մաքսային  որևէ արգելք չկար ոսկորներ տեղափոխելու առումով, ուստի ձեռքը Վիետնամ հասցնելիս ոչ մի խնդիր չծագեց:

Դուք հավանաբար չեք հավատա, բայց 47 տարի առաջ ամպուտացված ձեռքը և վիրահատության բժշկական եզրակացությունը շատ պետք եկան իր տիրոջը, ով այժմ կարող է համապատասխան ձևակերպումներ անել և պատերազմի վետերանի թոշակ ստանալ:

3

«Փաստաթղթերս անհետացել էին դեռ պատերազմի ժամանակ, և պետությունը հրաժարվում էր ինձ պատերազմի հաշմանդամի թոշակ վճարել, իսկ հիմա ես հույս ունեմ, որ պետությունը կվերանայի իր որոշումը»,-ասել է Նգուայենը` հավելելով, որ կուզենա, որ մահանալուց հետո իր ձեռքը իր հետ թաղեն: