Բելառուսական դուետը դիմել է Լուկաշենկոյին` կոչ անելով չեղյալ համարել «Եվրատեսիլի» ազգային ընտրության արդյունքը


17:10 , 13 հունվար, 2014

Բելառուսական դուետը դիմել է Լուկաշենկոյին` կոչ անելով չեղյալ համարել «Եվրատեսիլի»  ազգային ընտրության արդյունքը Panorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» երգի մրցույթի Բելառուսի նախընտրական փուլի մասնակիցները` R’n’B երգիչ Մաքս Լորենսը և կիթառահար Դիդյուլյան նամակ են գրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին`պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:

Զուգերգով հանդես եկող երգիչն ու կիթառահարը բողոքում են ընտրության արդյունքների դեմ, քանի որ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում նրանք ստացել են 8746 ձայն` զբաղեցնելով առաջին տեղը: Սակայն հաղթող է հայտարարվել երգիչ Թեոն, որը հեռուստադիտողների 5088 ձայն է հավաքել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ