17:10 , 13 հունվար, 2014
Շատերն են սիրում ճաշի ժամանակ մեկ ափսե տաք ու համով ապուր ուտել: Ապուրները հագեցնող ու օգտակար ուտեստներ են, որոնք պատրաստվում են ձեռքի տակ եղած գրեթե ցանկացած մթերքից: Սակայն աշխարհում գոյություն ունեն ապուրներ, որոնք ոչնչի նման չեն ու զարմանք կառաջացնեն սովորական մարդկանց մոտ:
Ձեզ ենք ներկայացնում այդ տարօրինակ ապուրներից 11 ամենա-ամենատարօրինակները, որոնք զարմանք և գուցե անգամ շոկ կառաջացնեն շատերի մոտ:

Այս ապուրի բաղադրատոմսի մեջ մտնող մթերքները շատերի համար տարօրինակ չեն, սակայն աշխարհում շատ մարդիկ կան, ում համար կովի փորոտիքից պատրաստված ուտեստը համտեսելը էքստրիմ է: Մենդուոն ավանդական մեքսիակական ուտեստ է, որը պատրաստվում է տոնական առիթներով, ինչպես նաև լայն տարածում ունի որպես խումհարից դուրս գալու միջոց:
Մենդուոն, որն ի դեպ հիշեցնում է մեր հայկական խաշը, պատրաստում են կովի փորոտիքից` դրան ավելացնելով սոխ, չիլի ծիծակներ, եգիպտացորեն և այլ համեմունքներ: Դրա պատրաստման համար պահանջվում է 7-10 ժամ, քանզի փորոտիքը շատ երկար ժամանակ է եփվում, որպեսզի դառնա փափուկ ու նուրբ: Արդյունքում ստացվում է իրոք շատ համեղ ու հագեցնող ապուր:
Փորոտիքն այնքան նուրբ է դառնում, որ հալչում է բերանում, իսկ եթե այս ապուրն ուտում ես եգիպտացորենի բլիթներով, որոնք թաթախում են ապուրի մեջ, ապա հիրավի փառահեղ ուտեստ է դառնում: Այս ապուրի ծագումնաբանության մասին քիչ բան է հայտնի, սակայն ակնհայտ է, որ մարդիկ հորինել են այն` անասունին մորթելուց հետո հնարավորինս շատ միս օգտագործել ցանկանալով: Այս ապուրը կարելի է պատվիրել գրեթե ցանկացած մեքսիկական ռեստորանում:

Հավանաբար, այս ապուրը ամենապարզունակն է այս ցուցակում: Այն պատրաստում են Աֆրիկայի ամենաբարձր լեռան` Կիլիմանջարոյի ստորոտում բնակվող Չագգա ցեղում: Այս ցեղը գոյատևում է հողագործություն անելով, և նրանք հիմնականում սուրճ ու բանան են աճեցնում:
Ցեղում պարզունակ կենսակերպով են ապրում, ուստի նրանց ուտեստներն էլ պարզ են: Կիբուրու ապուրը պատրաստվում է քաղցր բանանից, լոբազգի բույսերից և... ցեխից: Բոլոր բաղադրամասերը խառնվում են ջրի մեջ, իսկ երբեմն էլ ապուրի մեջ կարող են ծառի ճյուղեր ավելացնել: Արդյունքում ստացվում է տարօրինակ համով թանձր ապուր:

Այս ապուրը ևս նման է մեր խաշին ու մուքսիակական մենուդոյին, որովհետև դրա պատրաստման համար ևս օգտագործվում են կենդանիների մարմինների այնպիսի մասեր, որոնք այլ խոհանոցներում դեն են նետվում: Հասկանալի է, որ ապուրի անունը թարգմանվում է հենց որպես ապուր:
Տանզանիական այս ապուրը ուտում են որպես նախաճաշ, իսկ պատրաստում են այն այծի թոքերից, սրտից, լյարդից ու գլխից, ինչպես նաև կովի փորոտիքից ու լեզվից: Երբեմն էլ սուպուն պատրաստում են կովիչ տոտիկներից, և այդ ժամանակ այն կոչվում է «supu ya makongoro»: Այս ուտեստը ևս հիանալի միջոց է խումհարի դեմ:

Այս ապուրը հիշեցնում է սովորական հավով ու մակարանով ապուր, այն տարբերությամբ, որ հավի մսի փոխարեն աքաղաղի աճուկներ են: Աճուկներն ու բանջարեղենը եփվում են առանձին: Աճուկները շատ փափուկ են ու ներսում կրեմատիպ միջուկ ունեն: Դրանք տոֆա են հիշեցնում, ուղղակի ավելի չոր կաշվով` ինչպես նրբերշիկների մոտ:
Ոմանք այս ուտեստը համեմատում են խաշած ձվերի հետ` համեմված կրեմի հետ: Աճուկները, ինչպես պարզվում է, ունեն մի շարք դրական էֆֆեկտներ` լավ են ազդում կանանց մաշկի և տղամարդկանց պոտենցիայի վրա:

Այս ցուցակի ամենաթանկ ապուրներից մեկը թռչնաբույներից պատրաստվող այս տարօրինակ ապուրն է, որը պատրաստվում է սալանգանա թռչնի բույնից: Չինական այս ապուրը իսկական դելիկատես է, որի մեկ բաժինն արժե 30-100 դոլար: Թռչնաբույնի մեկ կիլոգրամի արժեքը 2000 դոլար է կազմում:
Իրականում, թռչնաբույնից ապուրին անցնում է թռչնի թքի համը, որով նրանք հյուսում են իրենց բները: Բույնը լուծվում է ջրում, և ապուրը ինչ-որ առումով կիսել է հիշեցնում: Ընդհանրապես, Չինաստանում դեռ հին ժամանակներից թռչնաբույներից տարբեր ուտեստներ են պատրաստել` հիմնականում ապուրի տեսքով:
Սալագաններրը իրենց բույները հյուսում են քարանձավներում, ընդ որում, այս թռչնատեսակի մոտ դա անում են արուները: Մեկ բույն պատրաստելու համար թռչուններից պահանջվում է 35 օր: Սալագանները բաժակաձև բույները հյուսում են իրենց թքից առաջացող թելերից: Ասում են՝ այս ապուրը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Այն հատկապես օգտավետ է լիբիդոյի ու դիմադրողականության համար: