Է. Շարմազանով. Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ


16:39 , 13 հունվար, 2014

Է. Շարմազանով. Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ Panorama.am-ը գրում է.

«Մենք առհասարակ դրական ենք գնահատում քաղաքական բանավեճի առկայությունը, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ երկրորդ նախագահի վերլուծություն-հարցազրույցների մեջ առկա են անընդունելի, որոշ դեպքերում` վիրավորական արտահայտություններ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀՀ Երկրորդ նախագահի հարցազրույցում տեղ գտած գնահատականներին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Հայտնի փաստ է` վիրավորանքի լեզուն չի կարող քաղաքակիրթ բանավեճի լեզու համարվել»,-կարծիք հայտնեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Երկրորդ նախագահի հարցազրույցները ժամանակավրեպ էին, իսկ դրանցում ապագային միտված որևէ լուծում կան ճանապարհ չկա, ինչը ավելի շատ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծություն է հիշեցնում»:

«Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ»,- նշեց Է. Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ