Տաթևիկ Ադումյանը դերասանուհի Ռուզաննա Գևորգյանի թոռնուհին է


16:16 , 13 հունվար, 2014

Esem.am-ը գրում է.

Ի՞նչ են խոսում. դերասանուհի Տաթևիկ Ադումյանը դերասանուհի Ռուզաննա Գևորգյանի թոռնուհին է:

Իրականում. Տաթևիկն իսկապես դերասանուհի Ռուզաննա Գևորգյանի թոռնուհին է, ով հանրությանը հայտնի է թատրոնում ունեցած դերակատարումներով և «2 Լեոնիդ 2» ֆիլմով,  որում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Տաթևիկը մեծ քնքշությամբ և սիրով էր խոսում տատիկի մասին, սակայն նշեց դերասանուհի դառնալու իր որոշման վրա  տկն Ռուզաննան ազդեցություն չի ունեցել: «Ես մինչև տասը տարեկան Բեյրութում եմ եղել և չեմ կարող ասել, թե տատիկիս հետ միշտ գնացել եմ թատրոն, կուլիսներում եմ մեծացել: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, նա արդեն թողել էր բեմը,- ասաց Տաթևիկն ու հավելեց, որ  դերասանուհի դառնալու ցանկություն ունեցել մինչև իր տատիկի մասնակցությամբ ֆիլմը դիտելը: -Նա էլ միշտ սատարում էր ինձ»:

Դերասանուհին շատ է կարևորում տատիկի կարծիքը իր խաղի մասին: Տկն Ռուզաննան Տաթևիկի առաջին քննադատն է. «Քննություններից առաջ տատիկս միշտ պետք է լսեր իմ բեմական խոսքը, տեսներ խաղս: Միայն նրա հավանությանն արժանանալուց հետո էին գնում  քննության»: Թեև ավագ  սերնդի դերասաններն ավելի կտրուկ վերաբերմունք ունեն սերիալների նկատմամբ (հատկապես մի քանի տարի առաջ), տկն Ռուզաննան շատ դրական է արձագանքել սերիալներում նկարահանվելու Տաթևիկի որոշմանը:  «Մենք Թատերականում չունենք հնարավորություն, որ դերասանին սովորեցնեն աշխատել տեսախցիկի հետ: Կոչվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն կարող էր կոչվել Թատրոնի պետական ինստիտուտ,- ասաց Տաթևիկն ու հավելեց, որ ինքը փորձ է կուտակում: -Այժմ դերասանի համար աշխատանք գտնելը բավականին բարդ է»:  Ըստ Տաթևիկի` տատիկից ստացած ամենակարևոր խորհուրդը համբերատար լինելն է, ինչն իրենց մասնագիտության մեջ շատ կարևոր է:

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ