Սիրիայի Հոմս քաղաքը ենթարկվել է ականանետային հարձակման


16:10 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի Հոմս քաղաքը ենթարկվել է ականանետային հարձակման: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ:

Ռմբակոծության փաստը հաստատել է Լոնդոնում տեղակայված Syrian Observatory For Human Rights
Իրավապաշտպան կազմակերպությունը:

Նշվում է, որ հարձակման են ենթարկվել Ղուտայի և Քարմա Ալ-Շամի շրջանները, որոնց բնակիչներն ունեն կառավարամետ դիրքորոշում:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն` հարձակման հետևում կանգնած են ընդդիմադիրները, որոնք կռվում են Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալման դեմ: