15:45 , 13 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Երգչուհի Կայլի Մինոուգը նոր ալբոմ կթողարկի, տեղեկացնում է Gigwise-ը: Թողարկման ամսաթիվն ու ալբոմի անվանումը դեռ հայտնի չեն, սակայն երգչուհին նշել է, որ առաջին երգը կոչվելու է Into the Blue: Երգը ներկայացվելու է 2014 թվականի մարտի 16-ին:
Ալբոմը կլինի 12-րդը երգչուհու համար: Այն ստեղծելու համար նա համագործակցում է պրոդյուսերներ Ֆարել Ուիլյամսի, Գրեգ Կարստինի, Արիել Ռեխտեշեյդի, երգչուհիներ Բեյոնսեի և Նիկի Մինաժի հետ: