15:25 , 13 հունվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասել էր աքիլլեսյան ջիլը շաբաթ օրը կայացած «Ստանդարտի» դեմ խաղում, ինչի պատճառով բաց էր թողել հաջորդ օրը կայացած թիմի մարզումը:
Դորտմունդի «Բորուսիան», որն այս օրերին հավաք է անցկացնում Իսպանիայում, այսօր՝ հունվարի 13-ին նախատեսված մարզում չուներ, սակայն Մխիթարյանը և Օբամեյանգը դուրս են եկել առավոտյան վազքի:
Այդ մասին վկայում է գերմանացի լրագրողների կողմից «Instagram»-ում տեղադրած տեսանյութը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Հավելենք, որ վաղը՝ հունվարի 14-ին «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացնելու երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Բոխումի» հետ: