Ն.Զոհրաբյան. Շատ հույսեր չենք կարող կապել ԵԽԽՎ նախագահների փոփոխության հետ


15:12 , 13 հունվար, 2014

Ն.Զոհրաբյան. Շատ հույսեր չենք կարող կապել ԵԽԽՎ նախագահների փոփոխության հետPanorama.am-ը գրում է.

Հունվարի 27-ին մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ուղղակիորեն Հայաստանին առնչվող հարց չկա, սակայն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ չի համարում սևեռումը այդ խնդրի վրա` մեզ վերաբերող հարց կա թե ոչ:

«Ես միշտ դեմ եմ եղել նման կերպ հարցը դիտարկելուն, որովհետև ցանկացած նախագիծ, որ քննարկվում է ԵԽԽՎ-ում վերաբերում է նաև Հայաստանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Գլխավոր սպասելիքները, իհարկե, կապված են ԵԽԽՎ նախագահի փոփոխության հետ, քանի որ այս նստաշրջանում ավարտվում է Ժան Կլոդ Մինյոնի պաշտոնավարման երկու տարին և արդեն հայտնի է, որ քաղաքական համաձայնության արդյունքում հաջորդ նախագահն ընտրվելու է Եվրոպայի դեմոկրատներ և լիբերալներ խմբակցության ղեկավար Ան Դրասյորը: Ի դեպ, ԲՀԿ-ական Ն.Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշված խմբակցության անդամներ են հանդիսանում.

«Երկար տարիներ աշխատելով տիկին Դրասյորի հետ պետք է ասեմ, որ բավականին սկզբունքային գործիչ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ