Հնարքներ, որոնց միջոցով գովազդվող ապրանքները ավելի լավ տեսք են ունենում կադրում (Photo)


15:14 , 13 հունվար, 2014

Որպեսզի կադրում երևացող գոլորշին, որը բարձրանում է պատրաստի ուտեստի վրայից, ավելի լավ տեսք ունենա ու ավելի լավ երևա, լուսանկարիչները ուտեստի հետևում թաքցնում են միկրոալիքային վառարանում նախօրոք տաքացրած թաց բամբակյա գնդիկներ, որոնք մի քանի րոպե շարունակ կարողանում են գոլորշու քուլաներ արձակել:

Պաղպաղակի գովազդի համար ամենից հաճախ օգտագործում են կարտոֆիլի ներկած խյուս, որովհետև արտաքնապես այն նույն պաղպաղակի տեսքն ունի, բայց չի հալվում:

Որպեսզի պատառաքաղն ու գդալը մնան այն դիրքում, որը պետք է լուսանկարչին, այլ ոչ թե ենթարկվեն երկրի ձգողականության ուժին, օգտագործում են պլաստիլին:

Որպեսզի բիսկվիթի շերտերը ուղիղ ու պարզ նշմարվող լինեն, դիզայներները ստվարաթուղթ են օգտագործում:

Գովազդների մեծ մասում կաթի փոխարեն մենք էմուլսիա ենք տեսնում:

Մեղրի դերը գովազդային հոլովակներում ամենից լավ կատարում է մեքենայի յուղը:

Եթե հոլովակում կամ լուսանկարների վրա միջատներ պետք է հայտնվեն, ապա միջատներին վաղօրոք մի քանի ժամով տեղադրում են սառնարանի մեջ, ինչից միջատներն ավելի դանդաղաշարժ են դառնում:

Որպեսզի կադրում հենց նոր լցված կաթի էֆֆեկտ ստանան, լուսանկարիչները նկարելուց առաջ բաժակի մեջ օճառ են ավելացնում:

Մի քիչ կոշիկի կրեմ քսելու դեպքում, կադրի մեջ երևացող խորովվող մսի կտորն ավելի ախորժալի տեսք է ունենում:

Ինչպե՞ս նիհարել 15 րոպեում. օգտագործեք ավտոարևայրուք, ընտրեք հագուստի նիհար ցույց տվող ճիշտ գույն, ուղղեք ուսերը, ձեռքերը մի կպցրեք իրանին, ոտքերը բացեք ուսի լայնությամբ, ներս քաշեք փորը, փոքրացրեք լուսանկարի մասշտաբը և ժպտացեք: Պատրաստ է:

Կահույքի լվացման միջոցը իդեալականորեն փոխարինում է կարկանդակների սիրոպը և չի ներծծվում:

13