Նեֆտեգազ Ուկրաինան հրաժարվել է գազ գնել Գերմանիայից


15:00 , 13 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինական Նեֆտեգազ ընկերությունը 2014 թվականի հունվարի 1-ից հրաժարվել է գերմանական RWE ընկերության մատակարարած գազից, գրում է ՌԲԿ-ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:

2012 թվականի մայիսի 8-ին Նեֆտեգազի և RWE-ի միջև շրջանակային համաձայնագիր է ստորագրվել, որը նախատեսում է եվրոպական շուկաներից գազի մատակարարում Ուկրաինային:

Ուկրաինան գերմանական ընկերության գազից հրաժարվել է 2013թ դեկտեմբերին Վիկտոր Յանուկովիչի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո, որով Ուկրաինան Գազպրոմից գազ է ստանում 268.5 դոլարով մեկ խ/մ դիմաց: