21:00 , 13 հունվար, 2014
Այս մտքի հեղինակն է լատվիացի գրող և կինոդրամատուրգ Միխայիլ Դիմովը: Նա առաջարկել էր ռուսական դպրոցի 6-10 տարեկան աշակետներին նամակ գրել Աստծուն, հարցեր տալ նրան և խնդրել ամենակարևորի մասին:
Ես դեռևս երբեք կեքս չեմ կերել: Միգուցե՞տարիքս դեռ համապատասխան չէ: Վալենտին, 2-րդ դասարան
Իսկ եկեղեցում մոմերի վաճառքը Քո բիզնեսն է: Անատոլի, 2-րդ դասարան
Տեր Աստված, խնդրում են Քեզ, թող բոլորը՝ սկսած տատիկից, մինչև փղերը, լինեն երջանիկ և երբեք սոված չլինեն: Անտոնինա, 2-րդ դասարան
Իսկ կարելի՞ է չմահանալ: Յուլիա, 1-ին դասարան
Երկիր ուղարկիր Քո որդուն, մենք նրան չենք խաչի: Պավել, 3-րդ դասարան
Գիտես, որ գերեզմաններում են եղել, և ինձ մի հուշարձան է ապշեցրել: Մեծ սև քար, որի վրա փորագրված է եղել միայն մի բառ՝ «Մայրիկ»: Եվ վերջ: Իվան, 4-րդ դասարան
Փրկիր մարդկանց ոչ թե մեղքերից, այլ միայնակությունից: Սերգեյ, 3-րդ դասարան
Ես նրա հետ երկու տարի մանկապարտեզ եմ հաճախել, ուղիղ կես տարի առաջին դասարանում եմ սովորել, և ահա մի օր նա ինձ հայտարարում է. «Մենք քեզ հետ երկու տարբեր անձնավորություններ ենք»: Դու պատկերացնո՞ւմ ես, այդ պահին ես ավելի լավ է մահանայի: Արկադի, 2-րդ դասարան
Ես երբեք չեմ մոռանա հայրիկի աչքերը, երբ նա նայում էր, թե ինչպես մայրիկը վերցրեց իմ ձեռքը և նրանից ընդմիշտ հեռացավ: Անդրեյ, 4-րդ դասարան
Ինչո՞ւ է այնպես, որ գարնանը, երբ Դու երկնքի վրա վառում ես աստղերը և տաք քամի ես փչում և շուրջս ամեն ինչ այնքան լուռ է, ես երբեմն ցանկանում եմ լաց լինել: Նատալիա, 2-րդ դասարան
Ինչպե՞ս է, որ ամեն ինչ կատարվում է Աստծո կամոք: Դա վերաբերում է և՛ ամռա՞նը, և՛ մայրիկի հիվանդությա՞նը, և՛ պատերազմի՞ն: Մարատ, 2-րդ դասարան.
Ինչո՞ւ է այնպես, որ մարդիկ սկզբում սիրահարվում են, իսկ հետո լուռ արտասվում: Անդրեյ, 4-րդ դասարան
Ի՞նչ է Քեզ արել իմ հայրիկը, որ այդքան անհաջողակ է: Վիկտորիա, 3-րդ դասարան
Եթե իմ որևէ տեղը ցավում է՝ դա նշանակում է, որ Դու ինձ վրա զայրանո՞ւմ ես: Գրիգորի, 4-րդ դասարան
Ինչո՞ւ ես Դու աշխարհն այնպիսին ստեղծել, որ եթե մայրիկը պատռում է զուգագուլպաները, նա լաց է լինում: Վալենտինա, 2-րդ դասարան
Անցյալ շաբաթ մեր դասարան նոր տղա է եկել: Նա այնպիսինն է… Այնպես որ, մինչ օրդ ապրած օրերը կարող ես չհաշվել: Օկսանա, 3-րդ դասարան
Տեր Աստված, թող ես ապրեմ այնքան, որքան կցանկանա իմ մայրիկը: Վերա, 1-ին դասարան
Տեր Աստված, առողջություն և երջանկություն տուր իմ մայրիկին, տատիկին, Ֆեդիային, Դաշային, Բորային և իմ բոլոր մյուս հայրիկներին: Նիկիտա, 2-րդ դասարան
Տեր Աստված, ես շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ նախկինում արել ես ինձ համար: Բայց հիմա օգնիր ինձ: Իմ հայրիկին անարդար կերպով դատել են, և նա արդեն 8 ամիս է, ինչ բանտարկված է: Ես անընդհատ նրան եմ սպասում: Շատ եմ խնդրում, օգնիր ինձ: Դա իմ ամենամեծ խնդրանքն է: Ես Քեզ այլևս չեմ անհանգստացնի: Նույնիսկ, եթե մահանալուց լինեմ: Իրինա, 4-րդ դասարան
Հարգելի Տեր Աստված, խնդրում են այնպես արա, որ ձեռքերը և ոտքերը միշտ մաքուր լինեն: Բորիս, 2-րդ դասարան
Ինձ թաքուն գոնե մի հրեշտակ ցույց տուր: Ռայա, 2-րդ դասարան
Ինձ համար չեմ խնդրում, այլ մարդկության: Խնդրում եմ այնպես արա, որ երկրի վրա բոլորը 11 տարի ավելի երկար ապրեն: Արթուր, 2-րդ դասարան
Թող իմ հայրիկը և պապիկը հրեշտակներ դառնային: Նրանք ինձ կպաշտպանեին: Եվգենի, 1-ին դասարան
Իմ ծնողներին վերադարձրու մանկություն: Ես ընկերություն կանեի մայրիկի հետ, իսկ խորթ հորս կծեծեի: Գրիգորի, 4-րդ դասարան
Ես կցանկանայի, որպեսզի իմ ծննդյան օրը տարին մեկի փոխարեն հինգ անգամ լիներ: Բայց ոչ նվերների համար: Ուղղակի ես մեկ անգամ ևս կկարողանայի տեսնել հայրիկին: Նինա, 2-րդ դասարան
Երբ իմ շունիկը մահանա, խնդրում եմ, վերցրու նրան Քեզ մոտ: Դու իրական ընկեր կունենաս. զբոսնելու սովորոբար գնում է առավոտյան ժամը յոթին, նրա վրա չբղավես. կարող է կծել: Ժորա, 2 -րդ դասարան
Տեր Աստված, ողորմա Աստծու սիրուն: Անտոն, 1-ին դասարան
Խնդրում էր, գտիր Գայլ Անատոլի Պապանովին, Վիննի-Թուխ Եվգենի Լեոնովին և Կատու Անդրեյ Միրոնովին և ասա նրանց, որ մենք իրենց շատ ենք սիրում: Օսիա, 4-րդ դասարան
Ես բանաստեղծություններ եմ գրել: Նրանք ամոթալի են, ես դեռ ոչ մեկի ցույց չեմ տվել, բայց Քեզ, Տեր Աստված, ցույց կտամ.
Մեծահասակաները արցունքներով են արտասվում,
Մեծահասակաները աչքերով են արտասվում:
Փոքրիկները արտասվում են սրտով,
Փոքրիկները արտասվում են կյանքով:
Բայց եթե մեծահասակը արտասվում է փոքրիկի նման,
Ապա նա իրոք լաց է լինում:
Մարիկ, 4-րդ դասարան
Ես գյուղ էի գնացել, այնտեղ փոքրիկ եկեղեցի տեսա: Սպիտակ, մաքուր, նրա ետևում բարդիներ էին, իսկ հեռվում մեծ կանաչ անտառ: Դա Քո ամառանո՞ցն է: Նատալիա, 4-րդ դասարան
Գիտես, մայրիկը մեզ լքել է, և մենք հայրիկի հետ կանացի քնքշանքի կարիք ունենք: Իվան, 2-րդ դասարան
Դու չես կարծո՞ւմ, որ Երկրի վրա իզուր չէ, որ չկան եկեղեցիներ շների համար: Շների հանդեպ սերը չի լինում անփոխադարձ: Ռոբերտ, 4-րդ դասարան
Ես շա՞տ եմ Քեզ խայտառակում: Վովա, 4-րդ դասարան
Այնպես արա, որ ամառը գա և այլևս չհեռանա: Գարիկ, 4-րդ դասարան
Խնդրում եմ, Տեր Աստված, խելք տուր իմ ծնողներին, քանի որ նրանք ինձ բացարձակ չեն հասկանում: Նադիա, 3-րդ դասարան
Ինձ կախարդական փայտիկ տուր, և ես այլևս Քեզ չեմ անհանգստացի: Գարիկ, 2-րդ դասարան
Խնդրում են այնպես արա, որպեսզի ես հասկանալի ձեռագիր ունենամ և հեշտությամբ ստուգողականներ գրեմ: Նաև Քեզ հեշտ կլինի կարդալ իմ նամակները: Սոնիա, 2-րդ դասարան
Ես երկար մտածում էի, թե ինչ խնդրեմ Քեզանից: Սկզբում ցանկանում էի շունիկ խնդրել, բայց հետո մտափոխվեցի և շատ ավելի կարևոր խնդրանք մտածեցի: Ցանկանում եմ, որպեսզի մայրիկը աշխատանքից միշտ ուրախ և բարի վերադառնա: Կատիա, 4-րդ դասարան
Ասում են, որ մարդիկ երկիր են վերադառնում ինչ-որ մեկի կերպարանքով: Խնդրում եմ, այնպես արա, որպեսզի ես երկրի վերադառնամ իմ շան կերպարանքով, իսկ իմ շունը՝ իմ: Այդպես մենք կրկին միասին կլինեինք: Ալեքսեյ, 4-րդ դասարան
Խնդրում եմ, Նոր Տարուն ինձ թողնեն տատիկի մոտ: Ռայա, 2-րդ դասարան