Կրեդիտ քարտերի փոխարեն այսուհետ կարող եք վճարուներ կատարել երակներով


14:09 , 13 հունվար, 2014


Երբևէ պատահե՞լ է, որ ցանկանաք ինչ-որ բանի համար վճարել ու ձեզ մոտ համապատասխան քանակությամբ գումար չլինի, իսկ կրեդիտ քարտն էլ մոռացած լինեք: 

Ինչպես հայտնում է «Then Huffington Post» լրատվականը, շուտով այլևս այս խնդիրը չի անհանգստացնի մեզ:
Համաձայն «Then Huffington Post»-ի հրապարակմանը՝ «Fujitsu»-ի ճարտարագետ-գիտնականները ձեռքի ափի սքանավորման տեխնոլոգիա են մշակել, որի միջոցով «PulsWallet» (զարկերակ-դրամապանակ) սարքը ճառագայթման միջոցով սքանավորում է մարդու անհատական` միայն իրեն հատուկ ափի երակային համակարգը՝ կենսաչափական տեխնոլոգիայով:
Ի շնորհիվ այն փաստի, որ ոչ մի մարդու ափի երակային համակարգը չի կրկնվում, կեղծիքներ այստեղ գրեթե հնարավոր չեն, ու հենց դուք եք փաստորեն ձեր իսկ դրամապանակը:
Միակ բանը, որ անհրաժեշտ է ձեր նախընտրած վճարման մեթոդն ընտրելն ու ձեռքն այս սարքին մոտեցնելն է:

«PulsWallet» կենսաչափական սքանավորման սարքը պաշտոնապես ներկայացվել է այս շաբաթ՝ Լաս Վեգասի Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ, ու վաճառքի կհանվի փետրվար ամսից:

2012թ.-ին ափի կենսաչափական սքանավորման նմանատիպ տեխնոլոգիա էր ներդրվել ԱՄՆ Ֆլորիդայի Փինելաս բնակավայրի դպրոցներում, որը թույլ էր տալիս աշակերտներին դպրոցական ճաշարանից օգտվելու համար ընդամենը ափը մոտեցնել սարքին: Այս ձևով սննդի համար վճարելիք գումարը գանձվում էր նրանց ծնողների կրեդիտ քարտերից: Այս մասին գրում է «USA Today» լրատվական կայքը: