Կոռուպցիոն սկանդալից հետո անցկացված սոցհարցում Թուրքիայում


13:57 , 13 հունվար, 2014

Կոռուպցիոն սկանդալից հետո անցկացված սոցհարցում ԹուրքիայումPanorama.am-ը գրում է.

Նախորդ տարեվերջին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալը նոր խմորումներ առաջ բերեց երկրի քաղաքական ու հանրային կյանքում: Դա առիթ հանդիսացավ, որպեսզի «GENAR» հետազոտական կազմակերպությունը հանրային կարծիքի ուսումնասիրության աշխատանքներ իրականացնի: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվականի` Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում անցկացված սոցհարցմանը մասնակցել է 3.181 քաղաքացի:

«Եթե ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը և գյուլենական համայնքը դաշինք կազմեն, կքվեարկե՞ք այդ դաշինքի օգտին» հարցին քաղաքացիների 94.3 տոկոսը բացասական պատասխան է տվել: Սա ցույց է տալիս, որ ընդդիմադիր զանգվածի ճնշող մեծամասնությունը մտադիր չէ իր քվեն տալ Էրդողանի վարչակազմի հետ հակամարտության մեջ մտած իսլամական շարժմամբ հայտնի գյուլենական համայնքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ