Արամ Ղարաբեկյանը կհուղարկավորվի Հայաստանում


13:24 , 13 հունվար, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը ընտանիքի ցանկությամբ կհուղարկավորվի Հայաստանում: Այս պահին հարազատները ԱՄՆ-ում զբաղվում են անվանի դիրիժորի աճյունի տեղափոխման հարցերով:     

Ըստ ամենայնի, դիրիժորի  մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:    Հիշեցնենք, որ 58-ամյա Արամ Ղարաբեկյանը  երկու օր առաջ հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում, ուր նախօրեին մեկնել էր Հայաստանից: