14:30 , 13 հունվար, 2014Նկարը, որը տեսնում եք, ֆոտոնկար չէ, այլ ձեռքով նկարված նկար, որը մեծ համբերության արդյունք է՝ կազմված 2.1 միլիոն կետերից: Նկարիչ Միգել Էնդարան իր արվեստը նվիրել է Բենիամին Քայլին, որը հորինված անուն է: Միգել Էնդարան 2004 թվականին փողոցում գտավ անգիտակից ընկած մի մարդու, որին անվանեց Բենիամին Քայլ: Նա տառապում էր ամնեզիայով և չգիտեր, թե ով է ինքը: Չնայած լրատվամիջոցների ջանքերին՝ ԴՆԹ-ի անալիզների պատասխաններին և մատնահետքերին, ոչ ոք ի վիճակի չէր օգնել նրան:
Նկարից ստացած հասույթի կեսը կգնա Բենիամին Քայլի ինքնության որոնմանը: