12:58 , 13 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում 100-ից ավելի ուղևոր է եղել, վայրէջք է կատարել Միսսուրի նահանգի ոչ այն օդանավակայանում, որում նախատեսված է եղել, տեղեկացնում է Взгляд-ը։
Չիկագոյից ժամանած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բրենսոնի օդանավակայանում, սակայն դրա փոխարեն ուղևորվել է Թեյնիի օդանավակայան, տեղեկացրել է ավիաընկերության մամուլի քարտուղարը։
Վայրէջքը բարեհաջող է ընթացել։ Ինքնաթիռում եղել է 124 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Տուժածներ չկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ