12:37 , 13 հունվար, 2014
Ըստ Վանգայի` 2014 թ.-ի սկզբին շարունակվելու է գլոբալ տաքացման պրոցեսը, իսկ դա նշանակում է, որ արևադարձային գոտում գտնվող երկրներից շատերում ջրային ռեսուրսների պակաս կամ իսպառ բացակայություն կնկատվի: 2014 թ. ամենամեծ խնդիրներից մեկը հենց ջրի պակասը կլինի: Արևի էներգիայի բարձրացումը կնպաստի որոշ մաշկային հիվանդությունների և այլ առողջական խնդիրների տարածմանը: Սպասվում են հրդեհներ անտառապատ տարածություններում` հատկապես Ավստրալիայում և Ռուսաստանում:
Հանդարտ չի լինելու նաև երկրի քաղաքական վիճակը. մեծանալու է ագրեսիվությունը ինչպես տարբեր երկրների միջև, այնպես էլ դրանց ներքաղաքական դաշտում: 2014 թ. մայիս-ապրիլ ամիսներին հնարավոր է պատերազմ սկսվի Իրանում: Ռուսաստանի իշխանությունն ավելի կուժեղանա և կոնֆլիկտներ կսկսվեն Ռուսաստանի ու եվրոպական երկրների միջև: Այս հակամարտությանը ԱՄՆ-ի և Չինաստանի միջամտությունը կարող են հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգին 2014 թ.-ի ամռանը:
Հաջորդ տարի սպասվում է առաջընթաց գիտության ասպարեզում. Վանգան կանխատեսել է, որ 2014 թ. գարնանը ամերիկացի գիտնականները հայտնաբերելու են քաղցկեղի բուժման միջոցներ: Իսկ ռուս և չինացի աստղագետների ուսումնասիրությունների արդյունքում տիեզերքում հայտնաբերվելու է նոր երկնային մարմին, ինչից հետո կբացահայտվեն տիեզերքի մի շարք գաղտնիքներ:
Իսկ 2014 թ.-ի սեպտեմբերից ակտիվանալու են բնական աղետները: Չինաստանում և ԱՄՆ-ում հնարավոր են տորնադոներ, հողմեր, ասիական երկրներում լավայի ժայթքումներ, երկրաշարժեր Ինդոնոզիայում, Չինաստանում և Ճապոնիայում: Ավստրալիայի, Չինաստանի ու Ճապոնիայի մի մասը կանցնեն ջրի տակ:
Շարունակությունն` այստեղ.