Մթերքներ, որոնք երկարաձգում են երիտասարդությունը


12:14 , 13 հունվար, 2014

Մթերքներ, որոնք երկարաձգում  են երիտասարդությունըLife.panorama.am-ը գրում է.

Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք ընդհանուր օրգանիզմի համար օգտակարությունից բացի հնարավորություն ունեն երկարեցնելու երիտասարդությունը:

Այսպես՝ սննդի գծով մասնագետները հավաստիացնում են, որ ձիթապտղի յուղիերկարատև և հաճախակի օգտագործումը շեշտակիորեն նվազեցնում է օնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունների քանակը: Ձիթապտղի յուղը հարուստ է չհագեցված ճարպերով, պոլիֆենելով, որոնք հանդիսանում  են ուժեղ հակաօքսիդանտներ:

Յոգուրտը պարունակում է «նպաստավոր բակտերիաներ», որոնց շնորհիվ պակասում է աղիքային հիվանդությունների հավանականությունը, բացի այդ այն հարուստ է նաև կալցիումով, որն անչափ նպաստավոր է օրգանիզմի համար:

Քիչ քանակությամբ գինու օգտագործումը ևս օրգանիզմը պաշտպանում է որոշ տեսակի հիվանդություններից, ինչպիսիք են շաքարային դիաբետը, հիշողության կորուստները, սրտային հիվանդությունները: Այս հինվանդությունների կանխարգելման գործում առանձնահատուկ է հենց կարմիր գինու դերակատարումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ