12:07 , 13 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 17-ին հանդես կգա Ազգային անվտանգության գործակալությունում բարեփոխումների մասին երկար սպասված ելույթով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիին:
Քարնին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին կխոսի ԱՄՆ նախագահը Ազգային անվտանգության գործակալության գործունեությունում փոփոխությունների մասին իր տեսլականը ներկայացնելիս:
Մասնավոր կյանքի և քաղաքացիական ազատությունների անձեռնմխելիության օգտին հանդես եկող ակտիվիստներն ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները Օբամային կոչ են անում բարեփոխումներ անցկացնել, որոնք կսահմանափակեն օգտատիրական տվյալների հավաքումը: