16:15 , 13 հունվար, 2014Երկինք ու ծով, խայտաբղետ գույներ, դրանց ֆոնին պատկերված սքանչելի թռչուններ, որ անխոնջ սլանում են դեպի անսահման հեռուները… Էքսել Հիլդեբրանդտը մեր դատին է ներկայացրել թռչունների լավագույն լուսանկարները, որոնք երբևէ նկարվել են: Ինչպես հայտնի է, թռչունների լուսանկարները հաջողված են համարվում այն դեպքում, երբ դրանցում արտացոլված է գործողություն ու թռիչք: Էքսելին հաջողվել է լուսանկարների այս շարքում ներառել այնպիսի լուսանկարներ, որոնցում թռչունները պատկերված են գործողության մեջ: Բնության սիրահարներն, անշուշտ, կգնահատեն այս լուսանկարների յուրահատուկ գեղեցկությունը: Դե ինչ, հաճելի դիտում ենք մաղթում ձեզ: