«Գիտնական» Տարոն Մարգարյանը հիմա էլ շախմատի աշխարհն է գրավում


11:39 , 13 հունվար, 2014

Տարոնը մեծն գիտնական դառնալու իր իղձը հորով-մորով արեց` ատենախոսությունը պաշտպանեց, դիՖլոմը ստացավ (երիտտուզիկ Սաքուլիկների զգոն հսկողության ներքո), հիմա էլ որոշել ա դառնալ սպԱրցմեն...
Էսօր իմացա, որ Տարոն Իմաստունը դարձել ա Երևանի շախմատային ֆեդերացիայի նախագահ և, ինչպես դա սովորաբար է լինում Տարոնի պարագայում, միաձայն:
Հիմա ակամայից հարց է առաջանում, թե այ բալամ, այ վելիկիյ շախմատիստ, ուրեմն սաղ Երևանում մի հատ նորմալ շախմատիստ չկա՞ր, որ էստեղ էլ խցկվեցիր: Ինչ որ չեմ պատկերացնում քեզ շախմատ խաղալուց, որովհետև դու իմ մոտ ասոցացվում ես էն մարդկանց հետ, ով շախմատի քարերով մաքսիմում շաշկի ա խաղում...


Մի խոսքով, թերարժեքության բարդույթ ա մարդու մոտ, հիմա ուզում մի կերպ ապացուցի աշխարհին, որ ինքն իրականում դեմք ա: Սկզբում 20 տարվա լավագույն քաղաքապետի մասին հեքիաթը, հետո մեծն գիտնական, հիմա մեծն շախմատիստ, հետո էլ սպասենք մեծն վարորդ, մեծն փիլիսոփա, մեծն տատմեր ու սենց շարունակ...