Գերտերությունների ղեկավարների սիրած ուտեստները


10:44 , 13 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահն առանձնապես ուտեստային բազմազանության մեծ սիրահար չէ, բայց ըստ ասեկոսեների, թուլություն ունի պիստակով պաղպաղակի նկատմամբ:  Կրեմլում գոյություն ունեն համտեսողներ, ովքեր նախքան Պուտինի սնվելը փորձում են կերակրատեսակը՝ նախագահին թունավորելու փորձը կանխելու համար:

Ֆրանսիայի նախագահները

Բեռնարդ Վոսյեն, ով Ֆրանսիային նախագաhների գլխավոր խոհարարն էր, վերջերս բացահայտեց հետաքրքիր գաղտնիքներ նրանց « սննդային հետաքրքրությունների» մասին: Ըստ Վոսյեի՝ Ժակ Շիրակը որոշակի թուլություն էր տածում խխունջի և թթու վարունգի նկատմաբ: Ֆրանսուա Միտերան նախընտրում էր ծովամթերքներ: Նիկոլա Սարկոզին իր սննդակարգը չէր պատկերացնում առանց պանրի, իսկ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդն ուղղակի «ամենակեր» է:

Մարգարետ Թետչեր

2010 -ին պարզվեց նախկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի սննդակարգի «գատնիքները», որը նա իր անձնական օրագրում էր գրել 1979 թվականին: Այն բաղկացած էր եփած ձվերից, սև սուրճից, լոլիկից, գազարից, թուրինջից և մսից: Այս Դիետան նախատեսված էր Թետչերի նիհարելու համար: Նա պետք է ունենար ներկայանալի արտաքին նախքան 1979 թվականի ընտրությունները: Հենց այս հատուկ դիետայի համար էր նա վարձել խոհարար: Սովարաբար Թետչերն ինքն էր իր և ամուսնու համար եփում կերակուրներ:

 

Էվո Մորալես

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հասարակության մեջ առաջացրեց վրդովմունքի մեծ ալիք՝ հայտարարելով, որ հավը միասեռականության հիմնական պատճառներից մեկն է:
«Հավը, որը մենք ուտում ենք, լի է կանացի հորմոններով, հետևաբար՝ տղամարդիկ, ովքեր ուտում են այն, այնքան էլ տղամարդ չեն »,- ասել է նախագահը: Մորալեսի ամենասիրած ուտեստը ձավարեղենով ապուրներն են: Նա երբեք չի ուտում ֆաստֆուդ՝ համարելով, որ այն առաջացնում է քաղցկեղ և այլ հիվանդություններ:

Ռիչարդ Նիկսոն

Նիքսոնի սերը տոմատի մածուկի նկատմամբ շատերին է հայտնի: ԱՄՆ-ի նախկին նախագահի ամենասիրելի խորտիկը արքայախնձորի կտորներիով կաթնաշոռն էր՝ խառնած տոմատի մածուկով: Այսպիսի տարօրինակ սննդային համադրությամբ էր նա սկսում իր նախաճաշը:

Կիմ Չեն Իր

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեծ գուրման էր: Նա ուղարկում էր իր ներկայացուցիչներին աշխարհի տարբեր անկյուններ՝ որոնելու նոր և հետաքրքիր դելիկատեսներ: Կիմ Չեն Իրի սուշիի խոհարարը պատմում է, որ յուրաքանչյուր բրնձի հատիկ զգուշորեն ստուգվում էր, որպեսզի հատիկները կոտրված կամ վնասված չլինեին: Խոհարարը պատմել է, որ Կորեայի առաջնորդը երազում էր փորձել գետաձիու, օձի և սարդի միս՝ թաթախելով կոնյակի կամ ֆրանսիական գինու մեջ: Իհարկե պարզ չէ, թե ինչու էր նա միայն երազում, այլ ոչ թե իրականացնում իր երազանքը:

Ուինսթոն Չերչիլ

Հայտնի է, թե ինչ մեծ նշանակություն ուներ Չերչիլի համար սեղանի շուրջ զրույցը: Նրա խոհարարական սովորույթները նույնպես վկայում են նրա անսովոր անհատականության մասին: Չերչիլը սիրում էր պանիր, տապակած եղնիկի միս և թարմ մրգերով պաղպաղակ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը մեծ հետաքրքրություն էր տածում նաև ֆրանսիական խոհանոցի նկատմամբ:

Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հիմնականում նախընտրում է մրգեր ու բանջարեղեն: Շատ է սիրում հատկապես բրոկկոլի, իսկ ճակնդեղ ուղղակի տանել չի կարողանում: Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնն իշխանության գալուց հետո ազատեց ֆրանսիացի խոհարարին՝ գտնելով, որ ֆրանսիական խոհանոցը բավականին ծախսատար է:

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտում է պանիրը: Նա նաև սիրում է լինել խոհանոցում և անձամբ պատրաստել, իսկ ուտեստներից նախընտում է տապակած բանջարեղեն, կծու քյաբաբ, կարտոֆիլի ապուր, ձկնեղեն և սալորի կարկանդակ: