Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում


10:35 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում թույլ ձույն է տեղում : 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: