10:22 , 13 հունվար, 2014
Հին Նոր տարի: Միայն ԱՊՀ տարածքում:Ճ
Եթե այս տեմպերով շարժվենք՝ այս տարի Եվրատեսիլին կմասնակցեն հիմնադիր պետությունները և Կոնչիտան: Այդ, այսպես ասած, միջին սեռավարաքի պատճառով բազմաթիվ պետություններ իրենց մասնակցության հայտը ետ են վերցրել՝ տարբեր պատճառաբանություններով: Այն կարծիքների հետ, որ Եվրատեսիլը մեզ պետք չի, համաձայն չեմ: Համաձայն եմ՝ քաղաքական շատ բաներ կան այնտեղ, բայց այդ մրցույթը, վերջիվերջո, ուրախություն է պարգևում մարդկանց. համոզված եղեք՝ արդյունքներն այդքան էլ կարևոր չեն: Իսկ քաղաքականություն կարելի է գտնել նաև Ֆուտբոլի առաջնությունների մեջ:
Վարդգես Գասպարին հայտարարել է, որ պայքարելու է արտահայտվելու իրավունքի համար: Գասպարի ջան, ով-ով, դու դրանից պետք ա չբողոքես: Դու ոչ միայն պայքարում ես, այլև արդեն անցել ես բոլոր հնարավոր և անհնարին սահմանները արտահայտվելու ոլորտում: Խոսքի ազատություն, ահա այս բառակապակցության ոչ ճիշտ ընկալման պատճառով շատ մարդկանց հասցնում ես անձնական վիրավորանքներ: Մի օր, որ բոլորով բողոքեն արդեն քո դեմ, շատ ծանր իրավիճակ կստեղծվի:
Պարադոքսային եղանակ: Բա էլ ինչպե՞ս բացատրես այն հանգամանքը, որ Երևանում ավելի ցուրտ է, քան, ասենք, Գյումրիում: Հիմա նախարարների մեծ մասը, իմ կարծիքով, շատ արագ կհամաձայնի, որ իրենց նախարարությունը տեղափոխեն Գյումրի: