10:10 , 13 հունվար, 20141in.am-ը գրում է.
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի երկրորդ տուրում Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ՖԻԴԵ-ի երկրորդ համար գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտնել է, որ իր համար շատ կարևոր է յուրաքանչյուր հաղթանակ:
«Կարևոր հաղթանակ էր, թեև յուրաքանչյուր հաղթանակ էլ շատ կարևոր է: Երկար ժամանակ լավ դիրք ունեի: Եթե տեսնում ես լավ քայլ, ապա անպայման պետք է կատարել այն: Պետք չէ շատ ժամանակ ծախսել այդ քայլի վրա, քանի որ հակառակ դեպքում կարող ես փչացնել ամենը»,- մրցաշարի մամուլի ծառայությունը մեջբերում է Արոնյանի խոսքերը:
Հավելենք, որ երրորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա հունգարացի 17-ամյա գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ: