Դրա անունը «փողերի լվացում» չէ


10:53 , 19 հունիս, 2012

Բայց դրա անունը «փողերի լվացում» չէ, պարոն Հակոբյան։

ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի՝ «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունից.

- Կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը հրահրելով Վարդան Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից և ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»: Այլ կերպ հանրության ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որևէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների և այլ կազմակերպությունների կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի «Սիվիլիթասը»: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից: