09:27 , 13 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գրենոբլի հոսպիտալի բժիշկները մանրամասն ուսումնասիրում են «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գլխուղեղի բջիջները՝ հաղորդում է Bild-ը:
Ինչպես տեղեկացնում է գերմանական պարբերականը՝ Շումախերի վիճակը մնում է կայուն, սակայն ծայրահեղ: Ներկայում բժիշկներն ուսումնասիրում են, թե մարզիկի գլխուղեղի որ բջիջներն են վնասված, և որոնք են շարունակում գործել:
Թե երբ Շումախերի առողջական վիճակի մասին պաշտոնապես կհայտարարվի՝ առայժմ անհայտ է: