ԱՄՆ-ում քիմիկատների արտահոսքից տուժել է ավելի քան 1000 մարդ


08:58 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի բնակիչների թիվը, ովքեր քիմիկատների արտահոսքից հետո զանգահարել են արտակարգ ծառայություններին, գերազանցել է 1000-ը: Այս մասին հայտնել է նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Քարեն Բոուլինգը: 

«Դիմածների մեծ մասը հեռախոսով բանավոր խորհրդատվություն են ստացել, 169 մարդ հիվանդանոց է եկել և ստացված բուժօգնությունից հետո տուն վերադարձել, 10 մարդ հոսպիտալացվել է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,- Բոուլինիգի խոսքերն է մեջբերում Ria Novosti-ն:

Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Տոմբլինը հայտարարել է, որ մասնագետները հետազոտել են բոլոր տուժած շրջանները և միջոցառումներ են ձեռնարկում միջադեպի հետևանքները վերացնելու համար: