«Ժնև-2»-ը կանցկացվի նշված ժամկետներում. Ֆրանսիայի ԱԳՆ


08:42 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ժնևյան համաժողովը պետք է անցկացվի և դառնա արգասաբեր: Սիրիայի «Բարեկամների խմբի» արտգործնախարարների ընդհանուր կարծիքն է արտահայտել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Ժնև 2» համաժողովը պետք է կայանա նշված ժամկետում և պսակվի հաջողությամբ՝ ընդգծել է Ֆաբիուսը Փարիզում կայացած Սիրիայի «Բարեկամների խմբի» հանդիպման արդյունքներով: 

Իր հերթին հանդիպմանը մասնակցած Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Ջարբան հաստատել է, որ ֆրանսիական մայրաքաղաքում գտնվող բոլոր պատվիրակությունները համաձայն են, որ Բաշար Ասադի ռեժիմն ապագա չունի Սիրիայում: