Տրանսվեստիտ երգչի պատճառով ռուսաստանցի ծնողները կոչ են անում չնայել «Եվրատեսիլը»


15:17 , 12 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում Ծնողների և երեխաների իրավունքների պաշտպանության շարժման կենտրոնական խորհուրդը հանդես է եկել «Եվրատեսիլ» երգի մրցույթը բոյկոտելու նախաձեռնությամբ, ինչի պատճառը տրանսվեստիտ երգիչ Կոնչիտա Վյուրսթն է, այս մասին հայտնում էНТВ-ն: 
Կազմակերպության ղեկավար Գերման Ավդյուշկինն ասել է, որ այժմ իրենք փորձում են այնպես անել, որ մրցույթը փրայմ-թայմից տեղափոխվի այնպիսի ժամի, երբ երեխաները չեն կարողանա դիտել: 
Ավդյուշկինի գնահատականով՝ «Եվրատեսիլը» այլասերվել է: Պետական ալիքներով նմանկատարողին ցուցադրելը, ըստ շարժման, հակառակ է նաև ռուսաստանյան օրենսդրությանը, որովերեխաները պետք է պաշտպանվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզից:
Ավելի վաղ Կոնչիտան հայտարարել էր, որ իր նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը պրոպագանդելը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ