Առևտրի կենտրոնում հրազենային վնասվածք ստացած «օրենքով գողը» գտնվում է հիվանդանոցում


11:49 , 12 հունվար, 2014

Operativ.am-ը գրում է.

Կրասնագորսկի առևտրային կենտրոններից մեկում կրակել են տղամարդու, ով  պարզվում է «օրենքով գող» է: Այս մասին հայտնում է gazeta-ն` հղում անելով «Интерфакс»-ին:

Գործակալությունը նշում է նաև, որ «օրենքով գողը» հանդիսանում էր Դաթո Մելկաձեն, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր մեկ այլ «օրենքով գողի» սպանության մեղադրանով: 

 Վերջինս վրա կրակել են  երեկ` հունվարի 11-ին, երբ առևտրի կենտրոնից դուրս էր եկել կնոջ և երեխաների հետ: Ներկա պահին նա գտնվում է հիվանդանոցում` հրազենային վնասվածքով` փորի և ուսի հատվածում: