Այսօր Նիկոլ Դումանի ծննդյան օրն է


00:37 , 12 հունվար, 2014

1867թ ի այս օրն է ծնվել ազգային ազատագրական շարժման մարտիկներից ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԸ
Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում: Նա ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887): Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896-ին` Թավրիզի եւ Սալմաստի վարժարաններում: Մասնակցել է 1894-1896-ի Դերիկի կռիվներին: Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը:

1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երեւանի նահանգում եւ Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը: Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության:

Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով, որ չի կարող մասնակցել 1914-ին սկսված պատերազմում հայկական կամավորական շարժմանը: