Ձիթայուղով հարուստ սննդակարգ ընդդեմ շաքարախտի


00:46 , 12 հունվար, 2014

Ձիթայուղով հարուստ սննդակարգ ընդդեմ շաքարախտիDoctors.am-ը գրում է.

Ըստ իսպանացի գիտնականների նոր հետազոտության` շաքարախտի զարգացման հավանականությունը կարելի է նվազեցնել`առանց վարժությունների և առանց կալորիաների սահմանափակման: Դրա համար պետք է միայն ձիթայուղով հարուստ սննդակարգ պահպանել:

Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ պահպանել է հատուկ սննդակարգ` ճարպերի ցածր պարունակությամբ, առանց ձիթայուղի և ձիթայուղի ընդգծված պարունակությամբ:  

Հարկ է նշել, որ խմբերի մասնակիցներն ունեին ժառանգական նախատրամադրվածություն շաքարախտի հանդեպ:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ, փոխելով սննդակարգը, կարելի է  նվազեցնել  շաքարախտի զարգացման հավանականությունը: