00:39 , 12 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Երկուշաբթի օրը Մելբուռնում մեկնարկում է Ավստրալիայի Բաց առաջնությունը: Մրցաշարի առաջին իսկ շրջանում կհանդիպեն աշխարհի թիվ 1 ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալն ու տանտերերի սիրելի Բեռնարդ Տոմիչը:
Համաշխարհային թենիսի առաջատարը մեկամյա ընդմիջումից հետո ռակետը կխաչաձևի 21-ամյա երիտասարդի հետ, ով արդեն իսկ հասցրել է բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնվել:
Հատկանշական է, որ վերջին 3 տարիների ընթացքում Տոմիչը Մելբուռնում պարտվել է միայն 2 թենիսիստների` Ռաֆայել Նադալին (2011 թ.) և Ռոջեր Ֆեդերերին (2012, 2013 թ.):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ