00:31 , 12 հունվար, 20141in.am-ը գրում է.
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Քեթրին Էշթոնը խիստ անհանգստություն է հայտնել Իսրայելի ծրագրերի առնչությամբ՝ շինարարություն սկսել Հորդանանի Արևմտյան ափին՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ըստ միջազգային իրավունքի՝ այդ բնակավայրերի կառուցումն անօրինական է և խոչընդոտում է խաղաղությանը՝ սպառնալով անհնարին դարձնել երկու պետությունների միջև գոյություն ունեցող հիմնախնդրի լուծումը»,- նշվել է Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ:
Էշթոնն իսրայելցիներին կոչ է արել դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործողություն: Նրա կարծիքով՝ ներկայիս խաղաղ բանակցությունները բացառիկ հնարավորություն են իսրայելցիների և պաղեստինցիների համար, իսկ ԵՄ-ն պատրաստ է ամբողջովին աջակցել խաղաղ համաձայնագրին: