8 քաղաք, որտեղ ապրելն անհնար է (ֆոտո)


00:23 , 12 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

8 քաղաք, որտեղ ապրելն անհնար է (ֆոտո)

Վապի, Հնդկաստան

Քաղաքի աղտոտվածությունը կապված է հազարից ավել արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետ: Վապի քաղաքը մեծ աղբակույտ են անվանում, քանի որ այն ավելի շուտ աղբանոցի, քան բնակավայրի է նման: Ծանր մետաղները, սնդիկը, տասնյակ հազարավոր հիվանդները և հարյուր հազարավոր տոննաների արտանետումները, վիթխարի քանակության բնածին այլանդակությունները և քրոնիկ հիվանդությունները վկայում են, որ քաղաքը պիտանի չէ բնակության համար:

 

Սումգայիթ, Ադրբեջան

Այս քաղաքը Խորհրդային միության քիմիական արդյունաբերության երբեմնի մայրաքաղաքն է եղել, դրանից բխող բոլոր հետևանքներով:  Ավելի քան 30 հազար բնակիչ առողջական խնդիրներ ունեն հողի, օդի և ջրի՝ ծանր մետաղներով վարակված լինելու պատճառով: Նավթավերամշակման ձեռարկություններն էլ իրենց հերթին են վատթարացնում քաղաքի՝ առանց այդ էլ անմխիթար էկոլոգիական վիճակը: Տարեցտարի աճում են ձեռնարկությունների աշխատանքային ծավալները, և քաղաքի աղտոտվածությունն ավելի և ավելի է մեծանում:

 

Լինֆեն, Չինաստան

Լինֆենում չափազանց տարածված են բրոնխիտը, թոքերի քաղցկեղը և թոքաբորբը: Այս ամենի մեղավորը ածխարդյունաբերությունն է, որը մթնոլորտ է արտանետում ահռելի չափերով ծծմբի երկօքսիդ և թունավոր այլ նյութեր: Վարակված է ոչ միայն մթնոլորտը, այլև խմելու ջուրը և հողը: Թունավոր նյութերի արտանետումներն այն չափերի են հասնում, որ քաղաքի օդը գորշ գույն է ստացել: 

 

Լա Օրոյա, Պերու

Այս փոքրիկ քաղաքի բնակչության մեծ մասը տառապում է արյան մեջ կապարի մեծ քանակության հետևանքով առաջացած հիվանդություններից: Այս տարրի առկայությունը բոլոր թույլատրելի նորմերը գերազանցում է հազարավոր անգամներ, որի հետևանքով խաթարվում է կենտրոնական նյարդային համակարգը, թուլանում իմունիտետը, և առաջանում են քաղցկեղային հիվանդություններ: Այս քաղաքում ամերիկյան ձեռնարկությունները  պղնձի, ցինկի և կապարի արդյունահանում են իրականացնում, որոնք ահռելի քանակությամբ վնասակար արտանետումներ են կատարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ