Բուլղարիայի մի քանի քաղաքներում գրանցվել է բարձր ջերմաստիճանի ռեկորդ


00:07 , 12 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բուլղարիայի միանգամից մի քանի քաղաքներում գրանցվել են բարձր ջերմաստիճանի ռեկորդներ: Ինչպես հաղորդում է Օդերևութաբանական ազգային ինստիտուտը՝ Պլովդիվում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 15.5 աստիճան: 

Չիրպանում և Կարնոբատում գրանցվել է 13.8 և 12.8 աստիճանի ջերմություն: Այժմ ամենատաք բուլղարական քաղաքը Պազարջիկն է՝ 15.8 աստիճան, իսկ ամենացուրտը՝ Սանդանսկին՝ 4 աստիճան: Սոֆիայում ջերմաստիճանը հասել է 8.2 աստիճանի: