Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս տղամարդ, որը ցանկացել է օվկիանոսը հատել ինքնաշեն նավակով


23:51 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել ռուս Անդրեյ Նովոսելովին, ով մտադիր էր Միջերկրական ծովով և Ատլանտյան օվկիանոսով վտանգավոր ճամփորդություն կատարել ինքնաշեն նավակով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ին: 

Նրան ձերբակալել են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, երբ նա փորձում էր նավակով հասնել մինչև Միջերկրական ծով: Նշվում է, որ նավակը «պիտանի չէ ծովային ճամփորդությունների համար»: