23:10 , 11 հունվար, 20141in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները անալիզի են ենթարկել աղի տարբեր չափերի բյուրեղների ազդեցությունը կարտոֆիլային չիպսերի աղիության վրա:
Նրանք հայտնաբերել են, որ մանր բյուրեղները ավելի են նպաստում այդ ճաշատեսակի աղիությանը:
Փորձագետները համարում են, որ այդ բացահայտումը կարող է քայլ դառնալ չիպսերում աղի քանակի նվազեցման՝ հաղորդում է Kedem-ը:
Արտադրողները կարող են մաքսիմալ աղիության հասնել՝ օգտագործելով աղի ավելի մանր բյուրեղներ:
Մանր բյուրեղները լուծվում ու տարածվում են բերանում շատ ավելի արագ, քան միջին ու մեծ չափերի բյուրեղները: