Tata Steel Chess. Լևոն Արոնյանը մեկնարկում է ոչ-ոքիով


22:41 , 11 հունվար, 2014

Tata Steel Chess. Լևոն Արոնյանը մեկնարկում է ոչ-ոքիովArmsport.am-ը գրում է.

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess սուպերմրցաշարը, որը տևելու է մինչև հունվարի 26-ը:

Հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ, որոնց թվում նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մասնակիցների ցանկը.

Հիկարու Նակամուրա(ԱՄՆ, 2789), Ֆաբիո Կարուանա(Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդ(Իսրայել, 2777), Սերգեյ Կարյակին(Ռուսաստան, 2759), Լենյեր Դոմինգես(Կուբա, 2754), Անիշ Գիրի(Հոլանդիա, 2734), Ուեսլի Սո(Ֆիլիպիներ, 2719), Արկադի Նայդիչը(Գերմանիա, 2718), Պենտալա Հարիկրիշնա(Հնդկաստան, 2706), Ռիչարդ Ռապորտ(Հունգարիա, 2691), Լուկ Վան Վելի(Հոլանդիա, 2672):

Առաջին տուրում Լևոն Արոնյանը(2812) սև խաղաքարերով մրցեց հնդկացի գրոսմայստեր Պենտալա Հարիկշիրայի հետ: 30-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:

Հաջորդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է իտալացի Ֆաբիո Կարաունայի հետ:

Ուշագրավ է, որ Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարին մասնակցում է 2006 թվականից, իսկ 2008 և 2012 թվականներին հաղթող է ճանաչվել (իր մասնակցության առումով՝ երկու անգամ անընդմեջ):

Առաջին տուրի մրցակից զույգերը. Դոմինգես – Գիրի, Վան Վելի – Կարյակին, Հարիկրիշնա – Արոնյան, Կարուանա – Գելֆանդ, Ռապորտ – Սո, Նակամուրա – Նայդիչ:

 

Լևոն Արոնյանի վիճակագրությունը՝ Վեյկ ան Զեյում

2006 թ – Արոնյանը 14 մասնակիցների մեջ բաժանեց 7 - 9-րդ տեղերը։

2007 թ. – հունվարին, բաժանեց 1 - 3-րդ տեղերը։

2008 թ. – հունվարին, Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 1 - 2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով հաղթող։

2012 թ. – հունվարին, դարձավ հաղթող:

Ավելացնենք, որ «Տատա Սթիլ» փառատոնի պարտիաները խաղարկվելու են հունվարի 11-13-ին, 15-ին, 17-19-ին, 21-ին, 23-ին, 25-26-ին, սկիզբը`  Երևանի ժամանակով 16:30-ին: