Փաստեր սեքսի մասին՝ թվերով


22:26 , 11 հունվար, 2014

Փաստեր սեքսի մասին՝ թվերովLife.panorama.am-ը գրում է.

1. Մարդկության գրեթե կեսը վարակվում է մարդու պապիլոմա վիրուսով

Բժշկական վիճակագրության համաձայն, սեռականորեն ակտիվ տղամարդկանց և կանանց առնվազն 50 տոկոսը վարակվում է մարդու պապիլոմա վիրուսով: Վիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով: Գոյություն ունեն վիրուսի 100 տարատեսակ: Դրանցից մի քանիսն անվնաս են. պատճառած միակ տհաճությունը սեռական օրգանների շրջանում առաջացող պապիլոմներն են (մսագնդիկներ): Գոյություն ունեն պապիլոմա վիրուսի նաև վտանգավոր՝ քաղցկեղային տեսակներ (մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղ): Սակայն, բարեբախտաբար, 90 տոկոս դեպքերում նման երևույթներն ինքուրույն կերպով բուժվում են 1,5 – 2 տարվա ընթացքում:

2. Տղամարդիկ ավելի շատ սեռական զուգընկերներ են ունենում, քան կանայք

20 – 59 տարեկան կանանց մեծամասնությունն այն հարցին, թե քանի զուգընկեր են ունեցել, պատասխանում են՝ 3: Նույն տարիքի տղամարդկանց մեծամասնությունը պատասխանում է՝ 7: Հետաքրքրական է, որ այս վիճակագրությունը հնարավոր չէ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, քանի որ այն կազմված է միմիայն պատասխանողների ասածի հիման վրա:

3. Երիտասարդությունը նախընտրում է «ընկերական սեքսը»

Ուսանողների գրեթե 2/3-ը խոստովանում են, որ «ընկերական սեքսը» գերադասում են լուրջ հարաբերություններից: Երիտասարդներն իրենց ընտրությունը բացատրում են միաժամանակ և սեռական զուգընկեր ունենալու և ազատ մնալու հնարավորությամբ: Նման սեքսի սիրահարների կեսից ավելին իրենց զուգընկերների հետ զբաղվում են սեքսի բոլոր տեսակներով, 22 տոկոսը՝ միայն սովորական սեքսով, 8 տոկոսը՝ միայն պետինգով:

4. Կանայք շատ ավելի հազվադեպ են հասնում օրգազմի, քան տղամարդիկ

Սեռական գործողության ժամանակ օրգազմի հասնում են տղամարդկանց 75, իսկ կանանց՝ միայն 29 տոկոսը: Ընդ որում, կանանց մեծամասնությունը չեն ստանում հեշտոցային օրգազմ և կարիք են զգում կլիտորային խթանման:

5. Ամուսնացած մարդկանց 12 տոկոսը չեն քնում ամուսինների հետ

Գրեթե 10 ամուսնական զույգերից մեկը միասին չեն քնում, ամեն մեկը քնում է իր առանձին մահճակալին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ