Եղջերուների եղջյուրներին կամրացնեն լուսարձակող մանժետներ


13:14 , 12 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Նորվեգիայի իշխանությունները որոշել են տեղի եղջերուների եղջյուրներին ամրացնել լուսարձակող մանժետներ:

Դրանց միջոցով կենդանիները ճանապարհներին ավելի նկատելի կլինեն: Այսկերպ Նորվեգիայի ընդհանուր օգտագործման ճանապարհների վարչակազմը հույս ունի նվազեցնել նրանց մասնակցությամբ վթարները:

Գերատեսչությունում նշել են, որ մանժետներ տեղադրելու փորձերն անցկացվել են 2010-ից՝ հաղորդում է Lenta.ru-ն: Այժմ էլ որոշվել է անցկացնել լայնամասշտաբ ակցիա:

Այդ մանժետները կսոսնձվեն ընդամենը ինը հազար եղջերուների, իսկ Նորվեգիայում ընդհանուր առմամբ կա մոտ 200 հազար եղջերու: