Չինաստանում հրդեհի հետևանքով ավերվել է տիբեթական հնագույն քաղաքը


19:58 , 11 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանում հրդեհի ժամանակ մասամբ ավերվել է տիբեթական հնագույն Դուկեցզոն քաղաքը: Կրակը ոչնչացրել է մոտ 100 ավանդական փայտե տներ, որոնք ավելի քան 1300 տարեկան էին:

Հրդեհը սկսվել է հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են մոտ հազար հրշեջներ: Հրդեհի ժամանակ բոցի բարձրությունը հասել է մոտ 10 մետրի:

Քաղաքի բնակչությունը ժամանակին տարհանվել է, զոհվածների և տուժածների մասին չի հաղորդվում: Հրդեհի պատճառը առայժմ հայտնի չէ: Դրա հասցրած վնասը կազմում է մոտ հարյուր միլիոն յուան: