00:52 , 19 հունիս, 2012
Իսպանիայի ու Իտալիայի հավաքականները, հաղթանակ տանելով իրենց մրցակիցների նկատմամբ, ապահովեցին իրենց տեղը քառորդ եզրափակչում:
Եղավ այնպես, ինչպես սպասվում էր: Իտալիան կարողացավ հեշտությամբ հաղթել Իռլանդիային, իսկ ահա Իսպանիայի հավաքականի դեպքում մի փոքր այլ էր: Պիրենյան թերակղզում գտնվող հավաքականին միայն 88-րդ րոպեին հաջողվեց գոլ խփել ու հաղթել կամային բարձր հատկանիշների տեր խորվաթներին: